-
«Երևանում կրկին սկսել են թալանել հայ մեծերի գերեզմանները», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին դերասաններ Ազատ Գասպարյանն ու Տիգրան Ներսիսյանը: Նրանք նշեցին, նաև այն անվանի գործիչների անունները, որոնց հուշարձանների բրոնզե, պղնձե մասերը, անգամ գերեզմաններին կից կոյուղատարների փականները կտրել-տարել են:
-
Արքայական գավաթի խաղարկումով ավարտվեց Իսպանիայի 2011-2012թթ. ֆուտբոլային մրցաշրջանը: Հրաշք չեղավ: Բիլբաոյի «Աթլետիկը» չկարողացավ հաղթել «Բարսելոնին»: Ասենք` «Բարսելոնն» էլ չէր կարող դա թույլ տալ:
-
Մայիսի 26-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ «Կիրառական քաղաքագիտություն» դասընթացի մասնակիցների ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
-
Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել 2014 թվականից հետո ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին, որը մայիսի 2-ին ստորագրել էին երկու երկրների նախագահները։
-
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության 13-րդ համագումարն այսօր կուսակցության նախագահ է ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նշենք, որ Մեդվեդևը կուսակցությանն անդամագրվել է մայիսի 22-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով կուսակցությունը ղեկավարել է 2008-2012թթ., համագումարի ընթացքում վայր է դրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի լիազորությունները և նախագահի պաշտոնում առաջադրել Մեդվեդևի թեկնածությունը։
-
Երեկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կանադահայ բանաստեղծ և գիտնական ԱԼԱՆ ՈՒԱՅԹՀՈՐՆԻ «Վերադարձ դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսն էր:
-
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ով 2008 թվականից գլխավորում է «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը, այսօր կուսակցության համագումարի պատվիրակներին առաջարկել է քաղաքական ուժի նոր ղեկավար ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նա ներկաներին հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահն արտահայտում է ամբողջ հանրության շահերը` անկախ ընտրողների քաղաքական հայացքներից։ Ըստ նրա` երկրի ղեկավարը պետք է լինի անկուսակցական։
-
Այժմ դուք ձեր պահանջները ներկայացնում եք ճիշտ այնպես, ինչպես Ես եմ պատվիրել, և շուտով դրա արդյունքը կտեսնեք։ Շատ ժամանակ չի անցնի, և դուք կտեսնեք դրա իրական արդյունքը։ Սա չհնացող մի օրենք է։
-
«Եվրո-2012»-ին ընդառաջ Ռուսաստանի ընտրանին Ուրուգվայի հետ ընկերական խաղը սեփական հարկի տակ ավարտեց ոչ-ոքի: Գոլերի հեղինակ են դարձել Սուարեսն ու Կերժակովը: Հաշվի առնելով ուրուգվայցիների անհամեմատ բարձր կարգը (նրանք աշխարհի վերջին առաջնության երրորդ մրցանակակիրներն են)` սա ռուս ֆուտբոլիստների անառարկելի հաջողությունն էր:
-
Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի շրջանակներում մայիսի 25-ին Հայաստանի մինչև տասնինը տարեկանների հավաքականի երկրորդ հանդիպումը Բելգիայի ընտրանու հետ էր: Խաղավարտին մոտ մեր տղաները կարողացել են պատասխան գոլի հեղինակ դառնալ (Հովհաննես Հովհաննիսյան) ու հանդիպումն ավարտել ոչ-ոքի:
ը»" />